Եթե բնիկները հավաքվեին ու խեղդեին Քոչարյանին՝ Երևանը բարբարոսաբար ավիրելու ծրագրերի համար, այսօր այլ երկրում կապրեինք․ Հրանտ Վարդանյան

Կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը, անդրադառնալով մի քանի մտավորականների այսպես կոչված «բնիկ երևանցի» ֆլեշմոբին, իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«ԲԱՎԱԿԱՆ Է ՔԱՂՔԵՆԻՈՒԹՅՈՒՆ ՔԱՐՈԶԵՔ

Ես համաձայն եմ ու պահանջում եմ, որ առանց այն էլ այս դժվար տնտեսկան պայմաններում չբարձացվեն բնակարանների հարկերը՝ բայց ի՞նչ կապ ունի ԲՆԻԿԸ:
Եթե մի սիրիահայ ընտանիք տուն է գնել հայրենիքում,կամ մի օտար ազգի մարդ տեղափոխվել է Երևան ապրելու՝ նրանց չի՞ վերաբերվում:
Էս ինչ տուֆտա նեղմիտ շեշտադրում է:
Եթե բնիկները հավաքվեին ու խեղդեին Քոչարյանին՝ Երևանը բարբարոսաբար ավիրելու ծրագրերի համար, եթե այդ բնիկները ամեն սրիկայի ասածներին չծափահարեին,օտարների դուդուկի տակ չպարեին ,այսօր այլ երկրում կապրեինք:Հենց գրպաններիդ համար արդնացաք ու բնիկ դարձաք՞:Բնիկ լինելը լավ բան է,բայց այս դեպքի հետ կապ չունի:
Բնիկները՝ գյլամին շեֆ չէին ասի»:

ԲԱՎԱԿԱՆ Է ՔԱՂՔԵՆԻՈՒԹՅՈՒՆ ՔԱՐՈԶԵՔԵս համաձայն եմ ու պահանջում եմ, որ առանց այն էլ այս դժվար տնտեսկան պայմաններում…

Posted by Hrant Vardanyan on Friday, June 26, 2020