Ընտրագրավը մուծեց նաև ութերորդ թեկնածուն

Ընտրագրավը մուծեց նաև ութերորդ թեկնածուն
Ընտրագրավը մուծեց նաև ութերորդ թեկնածուն

Հանրապետության Նախագահի փետրվարի 18-ի ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար թերի փաստաթղթեր ներկայացրած 8 թեկնածուներից մեկը` «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, հունվարի 8-ին ԿԸՀ է ներկայացրել 8 մլն դրամի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Այսպիսով` առաջադրված 15 թեկնածուներից 8-ը ներկայացրել են գրանցման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Նրանք են ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, անկուսակցականներ` հասարակական կարգով «Փախստականների և միջազգային իրավունքի» բարեգործական հասարակական կազմակերպության քաղաքական հարցերով խորհրդատու Արման Մելիքյանը, էպոսագետ, ոչ մի տեղ չաշխատող Վարդան Սեդրակյանը, «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը: Կարդալ ավելին