ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն

Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների կողմից ստեղծված աշխատանքային խումբը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը․

«Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունները վաղը՝ հունիսի 30-ին, հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ:

Լիազոր ներկայացուցիչները հունիսի 30-ին, ժամը 10:00-ին ՀՀ գլխավոր դատախազություն առձեռն կհանձնեն երեք կուսակցությունների համատեղ հաղորդումը հանցագործության մասին»։