Նախագահի թեկնածուն՝ Մուկուչյանին. դուք կատարում եք հանցագործություն ձեզ պարտակող կազմի հետ

Նախագահի թեկնածուն՝ Մուկուչյանին. դուք կատարում եք հանցագործություն ձեզ պարտակող կազմի հետ
Նախագահի թեկնածուն՝ Մուկուչյանին. դուք կատարում եք հանցագործություն ձեզ պարտակող կազմի հետ

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում որոշեց գրանցել «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի , «Ռադիո Հայ» ընկերության տնօրեն Անդրիաս Ղուկասյանի եւ էպոսագետ Վարդան Սեդրակյանի նախագահի թեկնածությունները նախագահական ընտրություններում:

Հանձնաժողովը բավարարեց նաեւ նախագահի սոցիալիստ թեկնածու Ռոբերտ Ահարոնյանի ինքնաբացարկի դիմումը եւ նրա առաջադրման փաստաթղթերը վերջինիս պահանջով առանց քննարկման հետ վերադարձրեց:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ նախագահի թեկնածու Ռոբերտ Սիմոնյանի 6 էջանոց բողոք -դիմումը: Պարոն Սիմոնյանը դիմումում մեջբերել է տարբեր իրավական ակտեր եւ պահանջել ընտրությունները հետաձգել 2 շաբաթով: «Անհաղթահարելի խոչընդոտ իմ նկատմամբ ստեղծելու պատճառով, ձեզնից ու պետությունից չեմ ակնկալում որեւէ ծառայություն կամ աշխատանք, քանի որ որեւէ իրավական փաստաթուղթ կամ պայմանագիր չունեմ նախընտրական ժամանակահատվածում»,- իր դիմումը եզրափակել էր պարոն Սիմոնյանը: Կարդալ ավելին