Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների 25 տոկոսն ամերիկացիներն են. Ամերիկայի ձայն

Կորոնավիրուսի դեմ պայքարում փորձագետները մարտավարության փոփոխություն չեն առաջարկում: Պայքարի միակ ձեւն առայժմ մնում են դիմակներ կրելու, հեռավորություն պահպանելու եւ ձեռքերը լավ լվանալու միջոցները:

Ինչպես ԱՄՆ-ի գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին է ասում, ‘’եթե հրդեհն այժմ չմարենք, նրանք, ովքեր իրենց այսօր լավ են զգում, կդառնան խոցելի այս վարակի առջեւ: Այս հիվանդության դեմ պայքարում կարող ենք հաղթել միայն միասնաբար’’:

ԱՄՆ-ում է բնակվում աշխարհի բնակչության միայն 4 տոկոսը, սակայն այստեղ է գտնվում աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց քառորդը: Միայն Արքանզաս նահանգում դեպքերի թիվը մեկ շաբաթում աճել է 25 տոկոսով:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։