Այսօր «Տեսակետ» ակումբում լրագրողները «ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին տեղեկացրին, որ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է անում եւ հետաքրքրվեցին՝ հետեւելո՞ւ է նրա կոչին, որ միասին բոյկոտեն ընտրությունները, եթե ընդդիմադիր են: Րաֆֆի Հովհաննիսյանը ճշտեց՝ հետեւել կոչի՞ն, թե՞ հացադուլին. «Հացադուլն իմ համար պրոբլեմ չէ: Ես էլ 15 օրը կարող եմ դարձնել 30 օր: Բայց ես կոչ կանեի իմ հարգելի մրցակցին չդիմել այդ քայլին»:
Հարցին՝ քաղաքական PR հնարքների դիմելո՞ւ եք, Րաֆֆի Հովհաննիսյանը զարմացավ՝ ի՞նչ ասել է քաղաքական PR հնարք. «Եթե 20 տարի առաջ ասում էին, որ իմ բարեւելը քաղաքական հնարք է, ես իմ բնավորությունը չեմ փոխել, քաղաքական հնարքների դիմելու եմ: Այո, լինելու է քաղաքական PR»: Կարդալ ավելին