Մարուքյանը դիմել է ՏՄՊՊՀ նախագահին՝ խնդրելով տրամադրել լրատվամիջոցների ցանկը

Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին՝ խնդրելով իրեն տրամադրել լրատվամիջոցների ցանկը։

Պատգամավորը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

Սիրելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում եմ, հարցմամբ դիմել եմ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին՝ խնդրելով՝

1) տրամադրել զանգվածային լրատվության այն միջոցների ցանկը, ում հանձնաժողովի կողմից ուղարկվել է հարցաշար՝ իրենց կողմից տրամադրվող գովազդային և այլ ծառայությունների վերաբերյալ՝ պահանջելով ներկայացնել մեկ տարվա ընթացքում երբևէ գովազդ տրամադրած կազմակերպությունների ցանկը, «Google Analytics»-ի դիտումների տվյալները.

2) հայտնել, թե ինչ սկզբունքով են ընտրվել այդ լրատվամիջոցները.

3) պարզաբանել այդ ուսումնասիրության նպատակ(ներ)ը։

Հանձնաժողովի պատասխանն ստանալուն պես, այն ևս կհրապարակվի ամբողջական տեսքով։

Սիրելի՛ քաղաքացիներ,Տեղեկացնում եմ, հարցմամբ դիմել եմ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին՝ խնդրելով՝1) տրամադրել…

Posted by Edmon Marukyan on Tuesday, June 30, 2020