ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կատարել է կասեցումներ Նոր Նորք վարչական շրջանում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կատարել է կասեցումներ Նոր Նորք վարչական շրջանում:

Պարետի որոշմամբ 24 ժամով դադարեցվել է մի շարք շինանյութի խանութների ու բենզինի լցակայանների գործունեություն: Նշված վայրերում արձանագրված հիմնական խախտումները դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների բացակայությունն է:

Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/284536086292966/