Փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը

Հունվարի 22-ին` ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սաստիկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը, որի շրջանցիկ Նորաշեն-Ձորամուտ ճանապարհը դժվարանցանելի է: Աշոցքի եւ Սեւանի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության պաշտոնական հաղորդագրությունը:

© Medialab.am