Հայաստանում մեկնարկել են բուհերի ընդունելության միասնական քննությունները

Հուլիսի 2-ին Հայաստանում մեկնարկում են բուհերի ընդունելության միասնական քննությունները: Դրանք կանցկացվեն հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին եւ 8-ին:

Այսօր հանրապետությունում գործելու է 24 քննական կենտրոն՝ 16-ը մարզերում և 8-ը՝ մայրաքաղաքում։

Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացնում են, որ քննական կենտրոնների թիվը կախված է տվյալ առարկան կամ առարկաները հայտագրողների թվից: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում ձևավորված ու կահավորված է 47 քննական կենտրոն, նախորդ տարի դրանք եղել են 32-ը:

Նշվում է, որ քննական կենտրոնների թվի ավելացումը պայմանավորված է հակահամաճարակային միջոցառումերով՝ դիմորդների միջև պետք է ապահովվի անվտանգ ֆիզիկական հեռավորություն, և ըստ այդմ, քննասրահներում նստարաններն ավելի նոսր են դասավորված, քան միշտ եղել է: