Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որով համակիրներին առաջարկել է վաղը հանրահավաքի գնալ երթով:
«Մտածում եմ՝ վաղը Հանրապետության հրապարակ գալ երթով՝ Երևանի մի որեւէ թաղամասից. այնպես, ինչպես անում էինք հեղափոխության օրերին: Ի՞նչ կարծիքի եք»,- գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը օգոստոսի 17-ին, ժամը 18։30-ին բոլորին հրավիրել է Հանրապետության հրապարակ՝ ամփոփելու իր ղեկավարած կառավարության 100 օրը։