Վրաստանում կորոնավիրուսից մահերի թիվն ավելացել է ևս 10-ով

Վրաստանում վթարից տուժած երեխան գիտակցության է եկել
Վրաստանում վթարից տուժած երեխան գիտակցության է եկել

Վրաստանում փետրվարի 11-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 557 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով stopcov.ge-ն, դեպքերի ընդհանուր քանակը երկրում 264 հազար 158 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 639 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 256 հազար 24 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր՝ 3321:

Հայաստանում փետրվարի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք, առողջացել է 265 քաղաքացի, մահացել՝ 5-ը: 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168 հազար 676 դեպք, որոնցից 160 հազար 670-ն` առողջացած, 3 հազար 135-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 հազար 85 պացիենտ: