Հայաստանն այն եզակի երկիրն է, որտեղ պատվաստման կողմնակիցները պարտվում են պատվաստման դեմ քաղաքացիներին․ Շուշան Դանիելյան

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր, 1309 քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս, մահացել է 30 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի․․․

Հոկտեմբերի 1-ի դրությամբ, աշխարհի 184 երկրներում ներարկվել է ավելի քան 6,34 միլիարդ դեղաչափ (օրական շուրջ 31.0 միլիոն), որը բավարար է աշխարհի բնակչության շուրջ 41.3%-ին ամբողջությամբ պատվաստելու համար: ԵՄ երկրներում իրականացվել է 574,9 մլն պատվաստում:

Չափահաս բնակչության շուրջ 79,3% ստացել են առաջին դեղաչափը, իսկ 73,5%-ը երկրորդ: COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ապրիլի 13-ից ի վեր, հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 517.047 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 352.600 , երկրորդ դեղաչափ` 164.447, որը կազմում է բնակչության 5.5%:

Սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 108.512 պատվաստում, օրական միջին տեմպը շուրջ 15,502:

Հ․Գ․ Ի դեպ, Հայաստանն այն եզակի երկիրն է, որտեղ պատվաստման կողմնակիցները պարտվում են պատվաստման դեմ քաղաքացիներին․․․»