Կրթության տեսչական մարմնի աշխատակիցներն ուժեղացված ռեժիմով ստուգայցեր են կատարել Երևանի Էրեբունի վարչական շրջանի մանկապարտեզներում: Ստուգայցերի նպատակն է վերահսկել հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղված միջոցառումները:
Ըստ տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի` ստուգայցերի ընթացքում հայտնաբերված թերացումներն ու խախտումներն էականորեն նվազել են: Հունիսի 22-ից մինչ օրս կատարված մշտադիտարկումների արդյունքում ժամանակավորապես դադարեցվել է ընդամենը մեկ մանկապարտեզի գործունեություն:
Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։