Կորոնավիրուսի 580 նոր դեպք, 8 մահ և 451 առողջացած․ Ընդհանուր՝ 27900 վարակակիր

Healthcare workers in protective suits attend to the coronavirus patients inside an isolated ward at the Surb Grigor Lusavorich Medical center

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, հուլիսի 4-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 27900 դեպք։ Մեկ օրվա ընթացքում դրանք ավելացել են 580-ով։

Ըստ այդ տվյալների՝

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -27900 (+580)
Առողջացածներ – 15935 (+451)
Փաստացի բուժվողներ -11331
Ընդհանուր թեստեր – 120245 (+2143)
Մահվան ելքեր – 477 (+8)
Մահվան ելքեր այլ պատճառով –157 (+1)