Կենդանաբանական այգու հաղորդագրությունը.«Վայրի շները ներխուժել էին մուֆլոնների վանդակ եւ սպանել նրանցից երեքին»

Կենդանաբանական այգու հաղորդագրությունը.«Վայրի շները ներխուժել էին մուֆլոնների վանդակ եւ սպանել նրանցից երեքին»
Կենդանաբանական այգու հաղորդագրությունը.«Վայրի շները ներխուժել էին մուֆլոնների վանդակ եւ սպանել նրանցից երեքին»

Փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը տխուր դեպքը նորովի վեր հանեց այն փաստը, որ Երևանի կենդանաբանական այգու արտաքին ցանկապատերը հիմնանորոգման կարիք ունեն: Գիշերվա մթության մեջ վայրի շները ներխուժել էին մուֆլոնների ազատավանդակ և սպանել երեք կենդանի: Այգին ցավում է այս տխուր պատահարի համար, քանի որ մուֆլոնը Հայաստանի էնդեմիկ, վտանգված կենդանատեսակ է: Այնուամենայնիվ, անցած տարի մեկնարկած վերարտադրման ծրագիրը, որը նպատակ ունի վայրի բնության համար մուֆլոններ բազմացնելու, հաջողությամբ շարունակվում է՝ չնայած երեք կենդանիների կորստին:

Մուֆլոնների ազատավանդակը գտնվում է զառիթափի վրա, որը սահմանակից է թփերով, ժայռերով և ծառերով շրջապատված մի վայրի տարածքի: Այս տարածքում բնակվում են վայրի շներ, որոնք հավանաբար ընտրել են հենց այս տարածքը նրա դժվար հասանելիության պատճառով: Այգին արդեն դիմել է «ՅունիգրաֆԻքս» ընկերությանը՝ միջոցներ ձեռնարկել խնդիրը հրատապ լուծելու համար:

Չնայած այգու ղեկավարությունը դեռ ամիսներ առաջ նախաձեռնեց այգու վնասված ցանկապատերի վերանորոգումը, այնուամենայնիվ հիմնական խնդիրը կարող է լուծվել միայն հին ցանկապատերի ամբողջովին նորերով փոխարինելու դեպքում: Կենդանաբանական այգու կենդանիների անվտանգությունը ապահովելու համար նոր տարածքների կառուցումը և այգու սահմանների ճշգրտումը գլխավորում են այգու առաջիկա ամիսների անելիքների ցուցակը:

Երեւանի կենդանաբանական այգի