ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում և «Սուրմալու» առևտրի կենտրոնում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում և «Սուրմալու» առևտրի կենտրոնում: Կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն արձանագրվել:

Տեսչական մարմինը այսօր նաև կասեցումներ է կատարել Գեղարքունիքի մարզում և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։