Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 968-ի

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել Է հինգով եւ հասել 968-ի, ապաքինվել Է եւս երեք մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքում:

«Վարակման հայտնաբերված դեպքերի թիվը 968 Է, ապաքինվել Է 844 մարդ, մահվան դեպքերի թիվը՝ 15»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Կարանտինի ռեժիմի մեջ Է գտնվում 4 հազար 425 մարդ, ստացիոնարներում հսկողության ներքո Է 222 պացիենտ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 11,6 միլիոն դեպք, ավելի քան 539 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: