Քաղաքապետարանի պարգևատրման ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացվի բուժհաստատությունների աշխատակիցներին

Երևանի քաղաքապետի որոշմամբ, քաղաքապետարանի պարգևատրման ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացվի համայքային ենթակայության բուժհաստատությունների աշխատակիցներին, որոնք ներգրավված են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքի էջում։