Վրաստանը բաց է 18 երկրի համար․ Aliq.ge

Վրաստանի կառավարությունը շարունակում է հրապարակել այն երկրների ցանկը, որոնց համար Վրաստանն արդեն բաց  է:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ  թույլատրվել է  Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի  քաղաքացիություն կամ  կեցության իրավունք ունեցող անձանց մուտքը երկիր: Նրանք կարող են Վրաստան հասնել ուղիղ ավիաչվերթներով: Վրաստանի կառավարությունը թույլատրել է նաև  եվրոպական 13 երկրների քաղաքացիների ու ռեզիդենտների մուտքը, սակայն նրանց համար 14-օրյա կարանտինը պարտադիր կլինի: Ցանկում են` Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները,  Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Հունաստանը, Շվեդիան, Խորվաթիան, Իտալիան, Կիպրոսը, Սլովենիան, Իսլանդիան:

Վրաստան ժամանելուց առաջ եվրոպացիները պետք է հատուկ ձևաթուղթ լրացնեն, որտեղ նշելու են վերջին 2 շաբաթվա ուղևորությունների մասին և կոնտակտային տվյալներ:

Մանրամասները՝ Alig.ge-ում