Րաֆֆին «խփեց» կես միլիոն եւ երկու «նապաստակ»

Րաֆֆին «խփեց» կես միլիոն եւ երկու «նապաստակ»
Րաֆֆին «խփեց» կես միլիոն եւ երկու «նապաստակ»

Սերժ Սարգսյանն է ավելի համեստ, թե հնարավորություններն էին բավական սուղ, որ 68-ի փոխարեն նա որոշեց ընդամենը 58 «խփել»: Դժվար է ասել: Այդ առումով հետաքրքիր է, որ դեռեւս փետրվարի 9-ին հրապարակվեց Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության իրականացրած սոցհարցման տվյալը, որն արձանագրել էր հունվարի համեմատ Սերժ Սարգսյանի վարկանիշի անկում՝ 68 տոկոսից մինչեւ 58 տոկոս:
Այսինքն, եթե մինչ այդ Սերժ Սարգսյանին տարբեր սոցիոլոգիական հարցումներ վերագրում էին 68 եւ ավելի տոկոսներ, փետրվարի 9-ին շրջանառության մեջ դրվեց 58 տոկոսի տարբերակը, որից հետո կարծես թե այլ թվեր չեն «ներքաշվել» ընտրական գործընթաց:

Բայց, նախագահի ընտրության գործընթացում երեւի թե ամենահետաքրքիր թիվը ոչ թե Սերժ Սարգսյանինն է, այլ Րաֆֆի Հովհաննիսյանինը: Ընդամենը 7 ամիս առաջ խորհրդարանի ընտրությանը հազիվ 5 տոկոս ձայն հավաքած կուսակցության առաջնորդը 7 ամիսների ընթացքում 7 անգամ գերազանցում է խորհրդարանի ընտրության արդյունքը: Կարդալ ավելին