«Ժառանգության» մարտավարությամբ բացառվում է որեւէ գործողություն, որի արդյունքում մի քաղաքացու գլխից մի մազ ընկնի: Այսօր Aravot.am-ի հետ զրույցոււմ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Նա չհստակեցրեց, թե ինչ ծրագրով են պատրաստվում ղեկավարել իրենց շուրջ համախմբված ժողովրդական շարժումը, ասաց կուսակցության ղեկավարը պարբերաբար անելիքների, ծրագրի մասին կխոսի ժողովրդի հետ: Տիկին Բախշյանը անուղղակիորեն հաստատեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ հետընտրական զարգացումների 3 սցենար է ներկայացրել: Համագործակցել ՀՀԿ-ի հետ ու միասին աշխատել, ընդունել, որ երկրորդ տեղն է զբաղեցնում եւ շարունակել քաղաքակիրթ պայքարը, այլապես իր համախոհների հետ պայքարը շարունակելու եւ օրինականության սահմանները խախտելու դեպքում կստանա արմատական քայլեր ու որոշումներ իշխանությունների կողմից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/02/22/206598/