Կհիմնանորոգվի Արմավիրի կենտրոնական փողոցը և Երվանդաշատ-Բագարան 6,7 կմ ճանապարհահատվածը

Հեղինակ MediaLab

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 10-ին աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում:

✅ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ նախարարը նախ ծանոթացել է Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։

➡️ Արմավիր քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` պատվիրակությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության: 983.4 մլն դրամ ընդհանուր բյուջեով ծրագրի շրջանակում բացի ճանապարհահատվածի հիմնանորոգումից, կառուցվելու է ամբողջովին նոր ջրահեռացման համակարգ, նորոգվելու են մայթերը, փոխվելու են եզրաքարերը:

➡️ Պետբյուջեից հատկացված 518 մլն դրամ ֆինանսավորմամբ կհիմնանորոգվի նաև Երվանդաշատ-Բագարան 6,7 կմ ճանապարհահատվածը։ Այցի շրջանակում նախարար Սուրեն Պապիկյանը Բագարան համայնքում հետևել է ճանապարհի վերանորոգման ընթացքին, որտեղ այս պահին իրականացվում են ջրահեռացման համակարգի անցկացման և հողային աշխատանքներ։ Շինարարական ընկերության ներկայացուցիչների հետ զրույցում նախարարը քննարկել է աշխատանքների ժամանակացույցին վերաբերող հարցեր՝ հորդորելով աշխատանքներն իրականացնել սահմանված ժամկետներում և պատշաճ որակով։

✅ Ճանապարհահատվածի բարեկարգման անհրաժեշտության մասին նախարարը բարձրաձայնել էր անցած տարի սահմանամերձ Երվանդաշատ և Բագարան համայնքներում անցկացված «Փառատոնը սահմանին» խորագիրը կրող միջոցառումից հետո։

📍 Բարեկարգ ճանապարհը կնպաստի տարածաշրջանում ներգնա զբոսաշրջության զարգացմանը՝ զբոսաշրջիկների համար հասանելի դարձնելով հնագույն մայրաքաղաքների պատմությունն ու անկրկնելի բնապատկերը։

📍Կհիմնանորոգվի Արմավիրի կենտրոնական փողոցը և Երվանդաշատ-Բագարան 6,7 կմ ճանապարհահատվածը ‼️ ՀՀ տարածքային կառավարման և…

Posted by ՀՀ Արմավիրի մարզպետարան / Armavir Administrative Region RA on Friday, July 10, 2020