«Դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց». կաթողիկոսի գործով դատական նիստն ավարտվեց. «Ազատություն»

«Ազատություն» – Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գործով դատական նիստը մեկնարկից մի քանի րոպե անց ավարտվեց: Նիստն ընթացավ դռնփակ՝ դատավոր Հակոբ Մանուկյանի նախագահությամբ:

Ըստ փաստաբանների՝ դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել:

Փաստաբան Արա Զոոհրաբյանը լրագրողների հետ զրուցյում հայտարարեց՝ դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննելուց. «ողջունում եմ, որովհետև ըստ էության, նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին»:

«Դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց այս գործից, նա եղել է փաստաբան և արտոնագիրը ես եմ հանձնել [փաստաբանների պալատի նախագահ լինելու ժամանակ] և հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, նա ինքնաբացարկ հայտնեց», – ասաց Արա Զոհրաբյանը:

Հաջորդ նիստը կնշանակվի, երբ նշանակվի նոր դատավոր, ասաց նա:

Քիչ անց դատարանից դուրս եկավ կաթողիկոսը և հայտարարեց, որ պետք է քայլեն դեպի Մայր Աթոռ:

Կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, մի գործով որով մեղադրվեցին նաև եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ:

Այս գործը վերաբերում է վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել նրան, իսկ դատարանը պարտավորեցրել վերականգնել հոգևորականին իր պաշտոնին: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը: Քննչականը սա համարեց դատական ակտի խոչընդոտում:

Ավելին՝ սկզբնաղբյուրում: