Սաղաթելյան Իշխանն ու մնացած արկածախնդիրները պատասխանատվություն են կրում երեկվա բախման համար. Արփի Դավոյան

Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սաղաթելյան Իշխանն ու մնացած արկածախնդիրները պատասխանատվություն են կրում երեկվա բախման համար։

Այսպես է լինում, երբ քո ուժերից վեր ծանրություն ես ուզում բարձրացնել, երբ քեզ շրջապատող ռևանշիստներին ու քեզ համոզում ես, որ հեղափոխությունը գրպանումդ է, բայց անելանելի իրավիճակում հայտնվելով, բախումներ հրահրելն ու մարդկանց անօրինական գործողությունների դրդելը համարում ես փրկօղակ։

Կարևոր է հասկանալ, ու՞մ առաջադրանքն էր կատարում Իշխանը և ի՞նչ խնդիր էր լուծում ոստիկանների վրա քարեր նետելու ռազմական օպերացիան իրականացնելիս, եթե դա իր վաղեմի երազանքն էր, ապա դա էլ պետք է հասկանալ։

Այսպես է լինում, երբ 44-օրյայի առաջնագծից փախածներ հայտնվում են Երևանի կենտրոնում»։