Գորիկ Հակոբյանը ներողություն չի խնդրի

Գորիկ Հակոբյանը ներողություն չի խնդրի
Գորիկ Հակոբյանը ներողություն չի խնդրի

Երեկվանից ո’չ ԱԱԾ-ն, ո’չ ՀՀ ոստիկանությունը, ո’չ էլ իրավական ու իշխանական շրջանակները չեն արձագանքում ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի պահվածքին, երբ ակցիայի մասնակից, ցուցարար քաղաքացուն նա վիրավորեց` անվանելով «ոչխար»:
Այսօր ԳԱԼԱ-ն փորձել է պարզել ՀՀ ԱԱԾ-ի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, թե ԱԱԾ-ն որեւէ կերպ չի՞ անդրադառնալու կամ չի՞ արձագանքելու տեղի ունեցածին: ԱԱԾ մամլո խոսնակ Արծվին Բաղրամյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատասխանեց. «Ոչ, ԱԱԾ-ն որեւէ կերպ չի անդրադառնալու եւ որեւէ հայտարարություն չի անելու»:
Մենք ճշտեցինք, թե արդյոք ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը չի պատրաստվո՞ւմ ներողություն խնդրել կամ գոնե բացատրել, թե տեղի ունեցածը թյուրիմացություն է, Արծվին Բաղրամյանը արդեն զայրացած տոնով պատասխանեց. «Ո՛չ, չի պատրաստվում եւ վերջ»: Մեր այն նկատառմանը, որ պատրաստ ենք ցանկացած դեպքում հրապարակել ԱԱԾ-ի պաշտոնական տեսակետը՝ լինի դա բացատրության, թե ներողության, ԱԱԾ մամլո խոսնակը  անջատեց հեռախոսը:
Մանրամասները՝ ԳԱԼԱ-ի կայքում