Շնորհակալություն Լուսինեին

Շնորհակալություն Լուսինեին
Շնորհակալություն Լուսինեին

Քանի որ սոցիալական ցանցերում լինելն իմ նախապատվությունը չէ, ուր կարող ես քեզ հուզող, հետաքրքրող, անհանգստացնող հարցերի մասին քո կարճ դիտարկումն անել, որոշեցի ահա այս կերպ իմ շնորհակալությունը հայտնել «168 Ժամ» թերթի լրագրող Լուսինե Ստեփանյանին։

Ես Լուսինեին չեմ ճանաչում, բայց նաեւ որպես նախկին լրագրող ահա արդեն քանի տարի է հետեւում եմ նրա աշխատանքին։ Ու ինձ համար իրական, անաչառ, սրտացավ լրագրությունը նաեւ այն է, որ դու կարողանում ես քո վեր հանած խնդիրներով ինչ-որ մեկին օգտակար լինել, ինչ-որ խնդիրներ լուծել։ Լուսինեի հրապարակումների արդյունքում տասնյակ երեխաների կյանք է փրկվել, բազմաթիվ ընտանիքներ են փրկվել կործանումից ու ինձ համար ահա սա է իրական ու ազնիվ լրագրությունը։ Եվ երբ տարբեր կազմակերպություններ իրենց լրագրողական տարատեսակ մրցանակներով փորձում են սիրաշահել հիմնականում քաղաքական դաշտում աշխատող լրագրողներին, որոնցից շատերի «ստեղծագործ մոտիվացիան» բոլորիս է պարզ, ես իմ նախապատվությունը տալիս եմ Լուսինե Ստեփանյանին, որին չեմ ճանաչում եւ նրա նման մի քանի այլ լրագրողների, որոնք իրենց պրոֆեսիոնալիզմով նաեւ անսահման բարի գործ են անում։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/01/209612/