Ադրբեջանցի օգտատերերը խոսում են երկու դիրքի կորստի և 17 հոգու մահվան մասին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսում է նոր բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին, իսկ ադրբեջանցի օգտատերերը երկու դիրքի կորստի և 17 հոգու մահվան մասին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ բացի մարդկային կորուստներից, հարձակման դիմած ադրբեջանական կողմը կորցրել է անօդաչու թռչող սարք։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսում է նոր բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին, իսկ ադրբեջանցի օգտատերերը երկու դիրքի կորստի և 17 հոգու մահվան մասին։

Posted by Արծրուն Հովհաննիսյան on Sunday, July 12, 2020