Ավինյանն Ադրբեջանի սադրանքն անթույլատրելի արկածախնդրություն է որակում հատկապես համավարակի ժամանակ

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը հայ-ադրբեջանական սահմանին, Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողություններն անթույլատրելի արկածախնդրություն է որակում՝ հատկապես աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի համավարակի պայմաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ավինյանն ասաց հուլիսի 13-ին գումարված Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում:

«Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին երեկվանից Ադրբեջանի սադրանքները և դիվերսիաները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն, հատկապես ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակի պայմաններում: Ողջ միջազգային հանրության համար ցանկանում եմ այս ամբիոնից կրկին լսելի դարձնել և վերահաստատել մեր պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի իշխանությունն է լիարժեք կրում նման գործողությունների արդյունքում ադրբեջանական կորուստների, տարածաշրջանային հնարավոր լարվածության և անկայունության առաջացման ողջ պատասխանատվությունը»,- ասաց Ավինյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։