Արամ Ա կաթողիկոսն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց են ունեցել:

«Այս առաւօտ, Վեհափառ Հայրապետը կապ հաստատեց Հայաստանի վարչապետ մեծայարգ Նիկոլ Փաշինեանին հետ եւ իր օրհնութիւնն ու զօրակցութիւնը յայտնեց հայոց քաջարի բանակին»,- նշված է Արամ Ա կաթողիկոսի ֆեյսբուքյան գրառման մեջ։