Ադրբեջանը մի քանի ժամ շարունակ փորձել է գրավել դիրքը կենտրոնացնելով մեծ ուժեր, բայց չի ստացվել․ Արծրուն Հովհաննիսյան․ Տեսանյութ

Ադրբեջանական սահմանապահ ծառայության զորքերի հրամանատարներից աշխարհագրորեն և օպերատիվ առումով մոլորվել են և մոտեցել մեր դիրքին, այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա ներկայացմամբ, ադրբեջանցիները չեն իմացել, որ մոտեցել են հայկական դիրքի, և երբ հայկական կողմը նրանց կոչ է անում լքել տարածքը, նրանք թողնում են Ուազ մակնիշի մեքենան և փախչում։

«Պատկերացրել են ադրբեջանական դիրք է։ Հետո փորձել են մեծ ուժերով հետ գրավել դիրքը, սակայն չի ստացվել։ Իսկ հայկական կողմը տվել է պատասխան։ Կիրառել են տանկեր նույնիսկ, բայց տվել են մեծ կորուստներ ու հետ են քաշվել», ներկայացրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հարցազրույց Արծրուն Հովհաննիսյանի հետ

Հերթական անգամ հայկական զորքերը փայլուն հաղթանակ տարան. Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյան հետ

Posted by Լուրեր on Monday, July 13, 2020