Բուլղարիայի խորհրդարանում քննարկել են Հայոց ցեղասպանության թեման

Հեղինակ MediaLab

Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի ապրիլի 23-ին կայացած լիագումար նիստի ընթացքում պատգամավորները քննարկել են Հայոց ցեղասպանության թեման: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Կանգնի՛ր, դու՛րս արի» խմբակցության պատգամավոր Արման Բաբիկյանը հայտարարել է «Դեռևս 1975թ. ԱՄՆ օրենսդիր մարմնի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»: Բուլղարիայի քաղաքացիներն իմացել են ճշմարտությունը և ուղարկել են մեզ՝ այն պաշտպանելու:

«Կանգնի՛ր, դու՛րս արի» խորհրդարանական խումբը բնորոշում է Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները որպես ցեղասպանություն: Այդ երախտավոր քայլին սպասում են հազարավոր հայեր: Մենք պետք է շնորհակալ լինենք Բուլղարիայի ժողովրդին, որ ընդունել է ողջ մնացած հայերի նախնիներին: Դրանք այն մարդիկ են, ովքեր փրկել են բուլղարական հրեաներին»:

«Ժողովրդավարական Բուլղարիա» խմբակցությունից Ցեցկա Բաչկովան կոալիցիայի անունից հայտարարություն է ներկայացրել Օսմանյան կայսրությունում ողբերգական իրադարձությունների մասին: «Բուլղարացիները դրսևորել են մեծահոգություն և կարեկցանք՝ բացելով իրենց տները փախստականների առաջ: Հազարավոր հայ փախստականներ արժանացել են բնակիչների հյուրընկալությանը և որոշել մնալ այստեղ: Ժամանակի ընթացքում նրանք դարձել են բուլղարացի ժողովրդի մի մասը»: Վերջինիս խոսքով Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ԵՄ անդամ 16 պետություններ: Նա «Ժողովրդավարական Բուլղարիա» խմբակցության անունից հայտարարեց, որ աջակցում է բուլղարական փաստաթղթերում «հայերի զանգվածային սպանություն» տերմինը «ցեղասպանություն» եզրույթով փոխարինելուն:

Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության, «Այդպիսի ժողովուրդ կա», «Ժողովրդավարական Բուլղարիա» և «Կանգնի՛ր, դու՛րս արի» խմբակցությունների պատգամավորները կանգնել են՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու համար:

Բուլղարիան, որ խոսում է սպանությունների մասին,- հավելել է «Կանգնի՛ր, դու՛րս արի» խմբակցությունը,- պետք է ճանաչի ցեղասպանությունը՝ Ազգային ժողովի որոշմամբ կամ հայտարարությամբ, ինչպես դա արել են տասնյակ պետություններ:

«Ժողովրդավարական Բուլղարիա»-ն ևս հայտարարարել է, որ այդ սպանություններն իրենց համար ցեղասպանություն է: