Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի շեֆ-խոհարարի կողմից պատրաստված քաղցրավենիք է նվիրել հայ բժիշկներին

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անձնակազմին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ ֆրանսիացի շեֆ-խոհարարի կողմից պատրաստված քաղցրավենիք էր նվիրել:

Դեսպանի անունից անակնկալը բուժանձնակազմին փոխանցեց դեսպանատան համգործակցության հարցերով կցորդ Առնո Շաֆանժը: Ֆրանսիայի հետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի գործընկերային, բարեկամամական կապերն առավել ամրապնդվեցին ֆրանսիացի բժիշկների այցով:

Նրանց Հայաստանում գտնվելը մեկտեղեց համատեղ ջանքերը նոր կորոնավիրուսի դեմ միասնական պայքարում:

Շնորհակալություն Ֆրանսիա, շնորհավոր տոնդ: Հիշեցնենք, որ Ֆրանսիան այսօր տոնում է իր ազգային տոնը` Բաստիլի գրավման օրը: Այդ պատմական օրն ընդմիշտ վերջ տվեց միապետությանը և հեղափոխական Ֆրանսիայում դրվեցին հանրապետության հիմքերը։ Այս մասին նշվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հաղորդագրությունում։