Եղեգիսի ՀէԿ֊երի ջրօգտագործման թույլտվությունները կվերանայվեն

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում է։

Աշխատանքային այցի նպատակն է ծանոթանալ Եղեգիս գետի վրա գործող փոքր ՀԷԿ֊երի էկոլոգիական թողքին առնչվող խնդիրներին։ Վահե Ջիլավյանն այցելել է նաև Արփա –Սևան ՓԲԸ՝ Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի և ընկերության ներկայացուցիչների հետ քննարկելու առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները։

Նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը մասնագետների հետ քննարկել է նաև գետահատվածում փոքր ՀԷԿ֊երին տրված ջրօգտագործման թույլտվություններին վերաբերող մի շարք հարցեր։

Նշենք, որ Եղեգիս գետի վրա գործող բոլոր փոքր ՀԷԿ֊երի ջրօգտագործման թույլտվություններն այս պահին գտնվում են վերանայման փուլում։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։