Նախքան հատումը ծառերին փակցվում է այդ մասին հուշող հատուկ ցուցանակ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետներն ուսումնասիրել և գույքագրել են Երևանի տարբեր հատվածներում գտնվող կենսազուրկ և հատման ենթակա շուրջ 500 ծառ։

Նախքան հատումը ծառերին փակցվում է այդ մասին հուշող հատուկ ցուցանակ։ Իրազեկման աշխատանքներին մասնակցում են նաև Երևանի ավագանու անդամները: Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։