Միջազգային մամուլը՝ խոցված ուղղաթիռի մասին

Միջազգային մամուլը՝ խոցված ուղղաթիռի մասին
Միջազգային մամուլը՝ խոցված ուղղաթիռի մասին

Միջազգային մամուլն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հայկական ուղղաթիռի խոցման միջադեպին:

The Guardian-ը մեջ է բերում Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրությունն ուղղաթիռը խոցելու վերաբերյալ՝ հիշեցնելով, որ միջադեպը հաջորդել է հուլիս-օգոստոս ամիսների լարվածությանը, որի հետևանքով 14 ադրբեջանցի զինվորական էր զոհվել: Գարդիանն այնուհետև ներկայացնում է ԼՂ իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ ուղղաթիռը խփվել է զորավարժության ժամանակ և դրանից հետո դեպքի վայրում կրակոցներ են սկսվել և շարունակվում են:

BBC-ը ևս հղում է անում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը, որին հաջորդում է ԼՂ իշխանությունների հայտարարությունն ուղղաթիռի խփվելու մասին:

Reuters-ն իր անդրադարձը սկսում է Հայաստանի ՊՆ հայտարարությամբ, որն Ադրբեջանին մեղադրել է ռազմական ուղղաթիռը խոցելու մեջ: Գործակալությունը հիշեցնում է, որ 1994 թվականի հրադադարից հետո սա առաջին նմանատիպ դեպքն է: Վերջում մեջ է բերվում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը: Կարդալ ավելին