Ինչու էր հայ սերժանտը մենակ

Ինչու էր հայ սերժանտը մենակ
Ինչու էր հայ սերժանտը մենակ

Հայաստանի հասարակությունը սգում է ադրբեջանական դիվերսիան կանխելու գործում անձնազոհություն ցուցաբերած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մահը: Նա իր քաջությամբ, մի որոշ ժամանակ միայնակ հերոսաբար դիմագրավելով դիվերսիոն խմբի հարձակմանը, կյանքի գնով հնարավորություն է տվել ծառայակիցներին կազմակերպված դիմադրել եւ հետ մղել դիվերսիոն հարձակումը: 

Արմեն Հովհաննիսյանը մեր ժամանակի հերոսն է, անխոս: Շատերի կարծիքով, նա արել է այն, ինչ պարտավոր էր անել սահմանին կանգնած ցանկացած զինծառայող: Իհարկե: Բայց, պետության մեջ, որտեղ շատ քչերն են իրենց տեղում պարտաճանաչ ու պատասխանատու կատարում սեփական պարտավորությունը, այդպիսի օրինակներն արդեն ավելին են, քան պարտականությունների սովորական կատարումը: Դա մեկ:

Եվ գլխավորը՝ երբ պարտականությունն ուղղակիորեն առնչվում է կյանքի ու մահվան սահմանագծին, այն կատարելը հերոսություն է: Եվ այդ առումով, հայ-ադրբեջանական սահմանը պահող զինվորի եւ սպայի ծառայությունն արդեն իսկ հերոսություն է, որը պետք է արժանանա հանրային պատշաճ գնահատականի:

Հանրային այդ գնահատականն այստեղ ունի հիմնարար նշանակություն ոչ միայն բանակի, այլ նաեւ ընդհանրապես հանրության ու պետության համար: Այդ գնահատականը ձեւավորում է զինվորականի հոգեբանություն: Եվ, օրինակ, այդ հոգեբանությամբ զինվորականը երբեք ձեռք չի բարձրացնի սեփական քաղաքացու վրա: Սակայն, զինվորական, բանակային մարդու գործունեության արժեվորումը հատկապես առանցքային է այն երկրներում, որոնք ստիպված են ինչ-ինչ պատճառներից ու հանգամանքներից ելնելով պարբերաբար լուծել մարտական խնդիրներ:

Հայաստանն այդ պետություններից է, ու այդպիսին է լինելու շատ երկար ժամանակ: Հետեւաբար զինվորական մարդու հանրային արժեքի ձեւավորումը դառնում է ռազմավարական խնդիր, որովհետեւ եթե հասարակությունն իր մեջ ուժ եւ կարողություն չի գտնում լուծել այդ խնդիրը, զինվորականն այդ խնդրի լուծմանը ձեռնամուխ է լինում անձամբ: Այդ պարագայում, նախ՝ սեփական մարտաան խնդիրները նրա համար դառնում են «երկրորդական» կամ գոնե կիսվում են հասարակական-պետական համակարգում տեղ ու դեր գտնելու խնդրի հետ, եւ երկրորդ՝ հասարակական-պետական համակարգում իր դերն ու արժեքը նա սկսում է հաստատել իրեն հատուկ մեթոդներով, այսինքն՝ մարտական-ռազմական, ուժային:

Դա հանգեցնում է «վիետնամական սինդրոմի»՝ տարբեր դրսեւորումներով: Հայաստանը պատերազմից անմիջապես հետո մի անգամ վերապրել է այդօրինակ գործընթաց, որը քաղաքական իշխանությունն օգտագործել է ընդդեմ հասարակության, ձեւավորելով ռազմա-ֆեոդալական իշխանական համակարգ: Հետո այդ համակարգը սկսեց սպառնալ հենց իրեն՝ իշխանությանը, ինչի համար էլ ռազմաֆեոդալական համակարգը ապամոնտաժվեց, եւ ձեւավորվեց առավել կայուն եւ կանխատեսելի քրեաօլիգարխիկ համակարգ, որը շարունակվում է մինչ այժմ: Կարդալ ավելին