Փոխնախարարը ԲՍՓ աշխատակիցների հետ քննարկմանը կարևորել է քաղաքացիների նկատմամբ հոգատար և սրտացավ վերաբերմունքը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինների աշխատակիցների հետ: Այդ մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Քննարկման առանցքում եղել են շահառուների խորհրդատվության տրամադրման, բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի, հաշմանդամության խմբի սահմանման ընթացակարգին առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են ոլորտային խնդիրները, քննարկել դրանց հնարավորինս արագ  և արդյունավետ լուծումման տարբերակները։

Բարձր գնահատելով ԲՍՓ աշխատակիցների կողմից տարվող աշխատանքն ու  մասնավորապես՝ այս օրերի գերծանրաբեռնված գրաֆիկը՝ Տաթևիկ Ստեփանյանն առաջնահերթ է համարել արդյունավետ աշխատանքի շարունակականությունը։

Մասնագիտական պարտականությունների պատշաճ կատարումից զատ՝ նախարարի տեղակալը կարևորել է քաղաքացիների նկատմամբ հոգատար և սրտացավ վերաբերմունքը։

Աշխատանքների պլանավորման գործընթացում ընդգծվել են նաև հետպատերազմյան շրջանի առաջնահերթությունները, քննարկվել ակնկալվող արդյունքին հասնելու մեխանիզմները։