Արցախի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Այդ մասին տեղեկացրել է նա՝ գրելով իր ֆեյսբուքյան էջում․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Քննարկել ենք համահայկական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:

Վեհափառ Հայրապետին վստահեցրել եմ, որ Արցախը՝ որպես մեր միասնական հայրենիքի անքակտելի մաս, շարունակում է իր բնականոն զարգացման ընթացքը, որի երաշխավորված խաղաղությունը ապահովում է հայոց հզոր բանակը:

Համավարակի այս ծանր օրերին առողջություն եմ մաղթել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և պատրաստակամություն հայտնել մեր հնարավորությունների սահմաններում աջակցելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ծրագրերին»:

Հարգելի՛ հայրենակիցներԱյսօր հեռախոսազրույց եմ ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Քննարկել ենք…

Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on Wednesday, July 15, 2020