Կառավարության այսօրվա նիստում վարչապետի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերի մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը։
«Վերջին օրերին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած լարվածության հետևանքով զոհվել են Հայաստանի Զինված ուժերի մայոր Գարուշ Համբարձումյանը, Զինված ուժերի կապիտան Սոս Էլբակյանը, Զինված ուժերի կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Զինված ուժերի Գրիշա Մաթևոսյանը։ Ես առաջարկում եմ եկ րոպե լռությամբ հարգել մեր զոհերի հիաշատակը»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։