Կրակոց Ազգային ժողովի մոտ. կա մեկ տուժած

Կրակոց Ազգային ժողովի մոտ. կա մեկ տուժած
Կրակոց Ազգային ժողովի մոտ. կա մեկ տուժած

Քիչ առաջ դանակով զինված անհայտ մի քաղաքացի փորձ է արել մուտք գործել Ազգային Ժողովի ընդունարան: Այս մասին տեղեկացնում է «Հրապարակը»:
« Նրա մուտքը խոչընդոտելու նպատակով ԱԺ տարածքը հսկող ոստիկանների կողմից հրազեն է գործածվել: Ականատեսների վկայությամբ, հնչել է երկու կրակոց:

Դանակով զինված անձը փորձել է դիմել փախուստի, սակայն ոստիկաններից մեկը հասցրել է նրան վիրավորել: Այս պահին ԱԺ մուտքի մոտ շտապօգնության մեքենա է կայանված և փորձում են վիրավորին հիվանդանոց տեղափոխել: Ոստիկանները հրաժարվում են որևէ տեղեկություն տրամադրել, իսկ ԱԺ լրատվական ծառայությունն անտեղյակ է միջադեպից»,-գրում է «Հրապարակը»:

© Medialab.am