Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին

Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին
Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության այլ անդամների հետ միասին, այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին:

Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 63 տարեկան:

Եռաբլուր պանթեոնում քաղաքապետը ծաղիկներ է դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին: