Հայ-ադրբեջանական պետական սահմանին գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր․ ՊՆ

Հայ-ադրբեջանական պետական սահմանին գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից ոչ նպատակային կրակ են վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված մեր դիրքերի ուղղությամբ։