Լրագրողին «կտամ կսպանեմ» ասած պաշտոնյայի դեմ գործը` դատարանում (տեսանյութ)

Լրագրողին «կտամ կսպանեմ» ասած պաշտոնյայի դեմ գործը` դատարանում (տեսանյութ)
Լրագրողին «կտամ կսպանեմ» ասած պաշտոնյայի դեմ գործը` դատարանում (տեսանյութ)

«Մենք որոշեցինք հայցով դիմել դատարան, որպեսզի պաշտոնյաներն իրենք իրենց գործողություններում ազատ չզգան և իմանան, որ պատասխանատու են օրենքի և սահմանադրության առաջ»,-Aravot.am-ի հետ զրույցում «New York Institute of Fotography»-ի թղթակից Ծովինար Նազարյանն այսպես հիմնավորեց իր ներկայացուցիչներ` Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի հայցը Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Արտաշատի թիվ 17/4 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ, Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանի:

Ծ. Նազարյանը մեզ փոխանցեց, որ Տ. Վիրաբյանը ՀՀ նախագահական ընտրությունների օրը ընտրատեղամասում Ծովինար Նազարյանին հասցեագրել է «կտամ կսպանեմ», «հիստերիկի նման» արտահայտությունները, որոնք տեսաձայնագրվել և տեսանյութում տեղադրվել են Youtube-ում: Անդրադառնալով պարոն Վիրաբյանի գործունեությանը Ծ. Նազարյանը նշեց. «Իր տիրապետության ներքո Խոսրովի անտառն է, մեծ-մեծ հարստություններ: 20 տարի է զբաղվում է ընտրական գործընթացներով, 10 տարի էլ վարչության պետի պաշտոնում է: Արարատում նա ընտրությունների ակտիվ կազմակերպիչ է, իհարկե, միշտ իշխանության կողմից: Նրա եղբորորդին նույնպես հանձնաժողովի անդամ էր` «Ժառանգության» կողմից՝ բայց ՀՀԿ-ից, նրա որդին ու ընկերները Ս. Սարգսյանի վստահված անձինք էին, ընտրատեղամասի մոտ մարդ էին տանում ու բերում: Նա ընտրությունները կեղծելու հարուստ փորձ ունի, ինչը կատարում էր ընտրության օրը»: Նորից անդրադառնալով փետրվարի 18-ին ընտրատեղամասում կատարվածին` լրագրողը հիշեց. «Շարունակաբար ինձ ու դիտորդներին ճնշում էին, ու թույլ չէին տալիս տալիս լուսանկարել: Երկու անգամ նա կանչել է ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահին, ով մեր դեմ է գործողությունների դիմել: Նա Ս. Սարգսյանի վստահված անձնանց հանձնարարեց մեզ նկարել ողջ օրը, հետո, երբ ուզում էի հարցազրույց վերցնել նրանից, նա սկսեց ելույթ ունենալ ամբողջ հանձնաժողովով մեկ ու դեռ մի բան էլ որոշեցին, որ մենք ենք խոչընդոտել ընտրական գործընթացին, մեր դեմ արձանագրություն կազմելու հրաման տվեց, և դա սրբորեն կատարվեց: Հանձնաժողովը հանրապետական կուսակցության շտաբ էր հիշեցնում, գոնե մեկ ընդդիմադիր գոյություն չուներ»:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/29/224853/