«Դինո գոլդ մայնինգը» աշխատակիցներին էլեկտրաշոկի է տվել». այս հայտարարության համար բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանին դատում են

«Դինո գոլդ մայնինգը» աշխատակիցներին էլեկտրաշոկի է տվել». այս հայտարարության համար բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանին դատում են
«Դինո գոլդ մայնինգը» աշխատակիցներին էլեկտրաշոկի է տվել». այս հայտարարության համար բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանին դատում են

«Կանադական էկոգաղութարար, դո’ւրս մեր երկրից», «Ինչպես տատս էր ասում, հաջորդը դատարանում` Թեղուտ, Ամուլսար, Քաջարան», «Հանքակեր- մարդակեր», այսպիսի գրառում-պաստառներով այսօր բազմաթիվ բնապահպան ակտիվիստներ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի շենքի մոտ ակցիա էին կազմակերպել՝ ի պաշտպանություն բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանի, որի դեմ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» հանքարդյունաբերական ընկերությունը հայց է ներկայացրել:

Ընկերությունը պահանջում է, որպեսզի Եղիան հերքի ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած այն հայտարարությունը, որ «Դինո գոլդ մայնինգը» իր աշխատակիցների նկատմամբ էլեկտրաշոկ է կիրառել: Այսօր հայցվոր կողմը չէր ներկայացել դատական նիստին` պատճառաբանելով` գրիպի վիրուս է մոտը եւ խնդրել է դատական նիստը հետաձգել: Դատական հաջորդ նիստը ապրիլի 15-ին է: Aravot.am-ի այն հարցին, թե` ի՞նչ քայլեր կանի Եղիա Ներսիսյանը, հնարավո՞ր է հերքի իր խոսքերը, եթե ապացույցներ չհաջողվի ներկայացնել, բնապահպան ակտիվիստն ասաց. «Իրականությունը չի կարելի հերքել, հեշտ է պայքարել հանքարդյունաբերական խոշոր ընկերության դեմ, երբ ժողովուրդը միասին է եւ այսօր, հենց հիմա Կապանում մի խումբ լուրջ մարդիկ, որոնք, ես վստահ եմ, հետո որպես վկա կներգրավվեն այս գործում եւ կասեն` այո, մեր նկատմամբ էլեկտրաշոկ են կիրառել: Այդ վախի մթնոլորտը կկոտրվի եւ ավելին` լիքը վատ բաներ է կիրառվել եւ այդ ամենը ջրի երես դուրս կհանեն: Այս պահին Կապանում փնտրում են այն մարդկանց, որոնց նկատմամբ 3 տարի առաջ կիրառվել է էլեկտաշոկ»:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/29/224845/