«Հարսնաքարի» գործով ամբաստանյալը ցուցմունք է տալիս առանց տեսախցիկների

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալը ցուցմունք է տալիս առանց տեսախցիկների
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալը ցուցմունք է տալիս առանց տեսախցիկների

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվեց «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը, ցուցմունք տալուց հրաժարվեց ռեստորանային համալիրի անվտանգության պետ Գարիկ Մարգարյանը: Հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները, մասնավորապես՝ նա ցուցմունք էր տվել 2012-ի հունիսի 18-ին, 19-ին, 22-ին, օգոստոսի 2-ին՝ երկու անգամ:

Հրապարակվեցին նաեւ առերես հարցաքննության արձանագրությունները տուժողներ Արտակ Բայադյանի , Գարիկ Սողոմոնյանի, Էդգար Նիկոյանի եւ Արկադի Աղաջանյանի հետ: Գարիկ Մարգարյանը հայտնել էր, որ 2011թ. հունիսի 1-ից աշխատել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում՝ անվտանգության աշխատող: Նա անցյալ տարվա հունիսի 17-ին, ժամը 23-ի մոտ ռեստորանի ավտոկայանատեղիում տեսել է մարդկանց, որոնք քաշքշում էին մատուցող Ալիկին: Ըստ Գ. Մարգարյանի, մոտեցել է նրանց՝ քաշքշուկը սաստելու համար, մատուցող Ալիկի հետ ուղղվել դեպի ռեստորան, որից հետո դուրս է եկել, տաքսիով գնացել տուն: Այն հարցին, թե արդյոք վիճե՞լ է ավտոկայանատեղիի մարդկանց հետ, Գ. Մարգարյանը պատասխանել էր, որ վիճաբանություն չի ունեցել 5 անձի հետ. «ջանուջիգյար անելով փորձել եմ, որ նրանք գնան, ինչը հաջողվեց»: Գարիկ Մարգարյանը առերես հարցաքննության ընթացքում հայտնել էր, որ տուժող Էդգար Նիկոյանը սուտ է ասում, որ նա իրեն չի հանդիպել: 2012թ. օգոստոսի 2-ի լրացուցիչ հարցաքննության ժամանակ Գարիկ Մարգարյանի մարմնին առկա են եղել վնասվածքներ եւ նա լրացուցիչ ցուցմունք տալով հայտնել է, որ ինքը զբաղվել է ըմբշամարտով եւ, որ մինչեւ ձերբակալվելը՝ մարզումների ժամանակ է ստացել վնասվածքները: Ի դեպ, Գարիկ Մարգարյանը հրաժարվեց պատասխանել կողմերի հարցերին, իբրեւ հավելում իր ցուցմունքների՝ միայն ասաց, որ իրեն քննիչը հարցրել է, թե Ռուբեն Հայրապետյանը եղե՞լ է այդ օրը ռեստորանում, նա պատասխանել է, որ չի եղել:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/29/224889/