Ոստիկաններն Ազատության հրապարակում հսկում են Սպենդիարյանի արձանը

Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին զուգահեռ բնապահպան ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք բարձրացան Ալեքսանդր Սպենդիարյանի արձանի պատվանդանին, պարզեցին իրենց պաստառները՝ «Ոչ ճորտացմանը, ոչ Դինո Գոլդ Մայնինգին», «Շահումյանը հանք չի դառնա» և այլ բովանդակություն ունեցող պաստառներ: Ոստիկանները նույնպես բարձրացան արձանի պատվանդանին և երիտասարդներին հորդորեցին ցած իջնել: Մի քանի րոպե արձանի պատվանդանին կանգնելուց հետո բնապահպաններն իջան ու հայտարարեցին, որ ակցիան կշարունակեն Ազատության հրապարակում: Նրանց հարթակից ողջունեց Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` նշելով, որ իրենք բնապահպանների կողքին են: Ոստիկանները հսկում են արձանը՝ միմյանց ասելով. «Ուշադիր եղեք, կարող ա նորից գան»:
lragir.am