Բյուրականի աստղադիտարանի առաջիկա կարևոր գիտական միջոցառումները կանցկացվեն առցանց

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, հայտնի լինելով միջազգային նշանակության միջոցառումների անցկացման իր փորձով, այս տարի ևս կազմակերպում է գիտական միջազգային միջոցառումներ։

Պանդեմիայի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ Բյուրականի աստղադիտարանը վերոնշյալ միջոցառումները կանցկացնի առցանց։ 

Նախատեսվող միջոցառումներն են՝

  • Երիտասարդ աստղագետների համար նախատեսված «Բյուրականյան 7-րդ միջազգային ամառային դպրոցը»

«Բյուրականյան 7-րդ միջազգային ամառային դպրոց»-ը տեղի կունենա սեպտեմբերի 7-12-ը և կկրի «Աստղագիտութունը և տվյալների գիտությունը» խորագիրը (https://www.bao.am//meetings/meetings/SS2020/index.html

Դպրոցի մասնակիցների թվում են երիտասարդ աստղագետներ, աստղագիտության ոլորտում սովորող մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, ինչպես նաև բակալավրիատի վերջին կուրսում սովորող անձինք։ Դպրոցի աշխատանքային լեզուն անգլերենն է։

  •  «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ 2» միջազգային գիտաժողով

Գիտաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 14-18-ը (https://www.bao.am/meetings/meetings/ASBD2/index.html)։ Այն կլինի Բյուրականի աստղադիտարանի կողմից անցկացվող նմանօրինակ երկրորդ հանդիպումը (այս թեմայով առաջին գիտաժողովն անցկացվել է 2015թ-ին)։

Գիտաժողովի հրավիրյալ զեկուցողների շարքում են ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, Օլեգ Մալկովը (ՌԴ), Աշիշ Մահաբալը (ԱՄՆ), Ալեն Սարկիսյանը (Ֆրանսիա) և այլք։

Գիտաժողովին կարող են մասնակցել աստղագետներ և համակարգչային գիտությունների ոլորտի մասնագետներ։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 25-ը: Հայտադիմումը կարող եք լրացնել՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://www.bao.am/meetings/meetings/ASBD2/registration.php:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանից։