Օլիգարխիան խուճապի մեջ է, Լրագիր

Օլիգարխիան խուճապի մեջ է, Լրագիր
Օլիգարխիան խուճապի մեջ է, Լրագիր

Մամուլը տեղեկացնում է, որ ստուգումներ են սկսվել Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում, եւ նրա հանդիպումը վարչապետի հետ պայմանավորված է դրանով:
Կան նաեւ տեղեկություններ, որ օլիգարխների մի մասն արտերկրում է, քննարկելու սեփական ճակատագիրը: Երեկ ՀՀԿ գործկոմի նիստին ներկա չէր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով արտերկրում է:

Օլիգարխները խուճապի մեջ են, ընդ որում՝ թե իշխանության, թե ԲՀԿ ճամբարում գտնվողները: Խուճապային տրամադրություններն ուժեղացել են Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկությունից հետո, որին ազատել են բիզնեսի հետ սերտաճելու համար: Իսկ խուճապը սկսել էր այն բանից հետո, երբ օֆշորները սկսեցին «բացահայտվել», եւ Ռուսաստանում սկսեց կապիտալի լեգալացման գործընթաց:

Ռուսաստանում ծախսերի վերաբերյալ հայտարարագրեր տալուց առաջ Պետական Դումայի 30 պատգամավոր բաժանվել են իրենց կանանցից, որոնց անունով է գրանցված նրանց կարողության մեծ մասը: Հայ օլիգարխներից, պաշտոնյաներից ու պատգամավորներից շատերի կարողությունն էլ է գրված իրենց կանանց վրա: Արդյոք նրանք էլ ապահարզան կտան իրենց կանանց: Ասում են, նման դեպքեր արդեն կան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ