Կարճվել է ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի դեմ առանձնապես խոշոր չափերով վատնման քրեական գործը

Կարճվել է ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի դեմ առանձնապես խոշոր չափերով վատնման քրեական գործը, այս մասին տեղեկացնում է AM իրավաբանական ընկերությունը։

«Շուրջ մեկ տարի առաջ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում) հարուցվել էր քրեական գործ: Պարոն Աթոյանը փաստացի կասկածվում էր 350-400 մլն ՀՀ դրամ գումարի վատնման մեջ:

Շնորհիվ «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լևոն Սահակյանի պրոֆեսիոնալ մարտավարության, վերջապես, ՀՀ քննչական կոմիտեն համոզվեց, որ նախկին ռեկտորի գործողությունները ոչ միայն եղել են օրենքի սահմաններում և չեն կրել շահադիտական բնույթ, այլ նաև բխել են համալսարանի շահերից ու զերծ են պահել համալսարանին ֆինանսական իրական կորուստներից:

Հարուցված քրեական գործը կարճվեց հանցակազմի բացակայության արդարացնող հիմքով»:

«AM»-ի պաշտպանյալ, ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի վերաբերյալ քրեական գործը կարճվեց արդարացնող հիմքով«AM»…

Posted by AM Law Firm on Friday, July 24, 2020